Change.org կայքում միջնորդագիր է ներկայացվել՝ 2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման դեմ: Սա կոչ է Շվեյցարական իշխանություններին բողոքարկել այդ որոշումը ՄԻԵԴ-ի Բարձրագույն Պալատում:
Այս պահին ստորագրահավաքին միացել է 2155 մարդ: Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել այստեղ:
Միջնորդագրի տեքստն ամբողջությամբ ներկայացված է ստորև.
Ժխտողականություն: Միջնորդագիր Մարդու Իրավունքների Եվրապական Դատարանի անարդար որոշման դեմ
2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ խայտառակություն`առաջարկելով Դողու Փերինչեքին` հայոց ցեղասխանության ակտիվ եւ հավատարիմ ժխտողին, դատական հայց հարուցել ընդդեմ Շվեյցարիայի` ազատ արտահայտվելուն խոչընդոտելու համար:
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ այլուր տարածելու նպատակով Անկարայի կողմից ստեղծված Թալեաթ կազմակերպության հիմնադիրներից մեկը` Դողու Փերինչեքը բողոքարկել էր ժխտողական հայտարարությունների համար երկու անգամ իրեն տուգանելու մասին Շվեցարական դատարանի որոշումը:
Փերինչեքը, որը ներկայումս բանտարկված է Թուրքիայում Էրգենեկոն կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջման փորձին մասնակցելու համար, (ինչն այնուամենայնիվ հետ չկանգնեցրեց Անկարային այս պարագայում ՄԻԵԴ-ի առջեւ նրան պաշտպանելո ւհարցում), Շվեյցարիայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»:
Զոհերի հիշատակն անարգող եւ նրանց ժառանգների հանդեպ վիրավորական այս հայտարարությունները դատապարտվեցին Շվեցարական օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրապական դատարանը, որին դիմել է Փերինչեքը, ցանկանում է դատապարտել Շվեյցարիային, խոսքի ազատության եւ մարդկային արժանապատվության հանդեպ սահմանափակ եւ կողմնակալ վերաբերմունքի համար:Այս դատարանն իր այդ անպատասխանատու եւ անհեթեթ որոշմամբ փաստորեն աջակցեց Հայոց ցեղասպանության մերժողական քաղաքականությանը:Եվ այս ամենը համաձայն հետեւյալ փաստերի.
1. Չկա ոչ մի համաձայնություն փաստերի վերաբերյալ, քանի որ 190 պետություններից միայն 20-ն է ճանաչել դրանք, մինչդեռ միջազգային պատմաբանները, որոնք լրջորեն քննել են այս հարցը, միաբերան որակել են այն որպես ցեղասպանություն, իսկ մի շարք լոբիստական կազմակերպություններ, ներառյալ Թուրքական կառավարությունը, շարունակում են պնդել, որ պառլամենտներն ու քաղաքական գործիչները չեն, որ պետք է զբաղվեն պատմությամբ:
2. Չի եղել ոչ մի միջազգային դատական որոշում այդ փաստերի վերաբերյալ, մինչդեռ 1920թ.Եվրոպական պետությունների կողմից ստորագրված Սեւրի պայմանագիրը հիմք էր հանդիսանում մարդկության դեմ այս հանցագործության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար, բայց 1923թ .Լոզանի պայմանագիրը` ստորագրված Եվրոպական նույնպետությունների կողմից, ինչպես պատահեց նաեւ հետագայում Մյունխենում, մոռացության մատնեց
Արդարության խոստումը հայ ժողովրդին հանուն Քեմալական Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու:
3.Ցեղասպանություն հասկացությունը շարունակեց մնալ անհստակ եւ այդպիսով տեղիք տալ քննարկումների, մինչդեռ Հռոմեական Ստատուտը, որն էլ հիմք է դարձել Միջազգային քրեական դատարանի ստեղծման, հստակորեն սահամանել է ցեղասպանության հանցանքը: Ինչպես նաեւ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործելիս, որպես հիմք ընդունել է հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրությունում:
1915թ. մայիսի 24-ին, երբ դեռ չկար «ցեղասպանություն» բառը, Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանն արդեն իսկ որակել էին այն որպես ոճրագործություն մարդկության դեմ: Եվ ահա մարդկության դեմ այդ ոճրագործության հիշատակման հարյուրամյակից ընդամենըմ եկտարի առաջ ՄԻԵԴ-ը երկրորդ անգամ սպանեց Երիտթուրքերի կառավարության մեկ եւ կես միլիոն անմեղ զոհերին: Եվ սա այն անարդար դատավարությունից հետո, որին միայն թուրքական կողմն էր ներկա, իսկ հայկական կողմը եւ բոլոր նրանք ովքեր պաշտպանում են իրենց արդար գործը, հրավիրված էլ չէին այդ լսումներին:
Շվեյցարիան, որը հոկտեմբերի 10-ին որոշեց նաեւ հզորացնել իր ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, պետք է մինչեւ մարտի 17-ը բողոքարկի այս անարդար որոշումը, որի ընդունումը կբացի նոր դռներ մերժողական քաղաքականությա հետագա տարածման համար:
Այս խնդրագրով մենք ցանկանում ենք կոչ անել Շվեյցարական իշխանություններին բողոքարկել այդ որոշումը ՄԻԵԴ-ի Բարձրագույն Պալատում եւ դրանով իսկ հնարավորություն ստեղծել բաց բանավեճի եւարդար դատավարության մեր ժամանակների այս կարեւոր հարցի եւ մեր Եվրոպական ինտեգրման համար` լսելի դարձնելով այլ պետությունների` այդ թվում նաեւ Ֆրանսիայի ձայնը:
Ավելին, նման հայցը թույլ կտա հայկական կողմին, որը մինչ այժմ զրկված էր լսումներին մասնակցելու իրավունքից, Թուրքիայի հետ հավասարապես ներկայացված լինելու, որն էլ իր հերթին կբերի որոշակի հավասարակշռվածություն «արդարաությանը», որը մինչ այժմ հիմնված էր միայն կշեռքի մեկ կողմի վրա: