Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ,«Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույց է տվել Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազևը:
Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ով վարել է հարցազրույցը, Գլազևին Հայաստանի՝ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու մասին հարց է ուղղել:
Ի պատասխան՝ նախագահի խորհրդականն ասել է. «Կալինինգրադի մարզ հետ մենք նույնպես սահման չունենք»:
Խմբագիրը դիտարկում է արել, թե բոլոր դեպքում դա այլ պետություն է, ոչ թե մարզ: Դիտարկմանն ի պատասխան Գլազեւն ասել է.
«Մեզ համար տարբերություն չկա՝ մարզ է թե պետություն է: Կարևորը, որ մաքսային ընդհանուր տարածքում է:Միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի 5 տարիների ընթացքում մենք աշխատել ենք Կալինինգրադի մարզի հետ, որի հետ նույնպես ընդհանուր սահման չունենք»: