|
«Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծեմ: Ես համոզված եմ՝ այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»։ |
***
|
«2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80%, կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված․․․ Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը։ |
Դիտեք նաև՝
|
«Ադ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ է, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։ Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են։ Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի Կառավարության դավաճանություն, և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չկարողացան անել. գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև իրենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն: Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին չի ընտրել, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել: Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել, Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները. դրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես, նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել՝ այդ հարցը պետք է պարզաբանվի: Այս օրերին այդ հարցն է պարզաբանվում: Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես՝ բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ»,- ընդգծեց Փաշինյանը։ |
Դիտեք նաև՝
|
«Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս թեմայի շրջանակում աշխատանք է իրականացվում միջազգային գործընկերների հետ: «Ընդհանրապես, զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ՝ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ չընկալեն դա որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- հավելեց Փաշինյանը: *** |
Ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
«Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Ընդհանրապես, էդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ»,-ասաց վարչապետը։
Դիտեք նաև՝
Եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կոչ արեց «խաղաղվել ու վերջապես տնավորվել»
Խոսքը միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին չէ։ Խոսքը ընդհանրապես մեր մասին է՝ Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի մասին։ Երբ տարիներ առաջ ասում էինք, որ պետք է մեր նավը հասցնենք խաղաղ նավահանգիստ, այսօր կարող ենք ասել՝ հասցրել ենք։ Բայց կա մի կարևոր բան․ այդ նավի ուղևորներն էլ պետք է խաղաղվեն։
***
|
«Ես ասում եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում են այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից», որովհետև կարծում եմ, որ պետք է արդա՛ր իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների: Ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին»,- նշեց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ եթե հանրության սոցիալ-հոգեբանության մեջ դրվելու է այն, որ տարածաշրջանում պետք է վերականգնել պատմական արդարությունը և իրագործել Անկախության հռչակագրի շրջանակում պատկերացրած Արևմտյան Հայաստանի և ԼՂ-ի ռազմավարություները, կնշանակի ձևակերպել օրակարգ ՀՀ-ն ոչնչացնելու մասին: *** |
|
«Եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, ինչը ես պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչո՞ւ է լինելու պատերազմ. որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ իրենք խաղաղության տակից հողը քաշում են, նշանակում է՝ խաղաղությունը քանդվելու է, իսկ երբ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ»,- ընդգծեց Փաշինյանը։ *** |
|
«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ: Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին: Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,- ընդգծեց Փաշինյանը։ *** |
|
«Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է, և ես ուժը ստանում եմ այդտեղից: Դա քաղաքական և պետական ուժ է»,- այս ամսին ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հայտարարե՞լ եմ, որ ես ուժեղ եմ․․․ Ես հայտարարել եմ, որ ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա, և չի կարող լինել»,- նշեց վարչապետը |


