ArmFootball.com-ը գրում է. Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը կրում է Դան Կոլովի ու Նիկոլա Պետրովի անունը:
Այսօր պայքարի մեջմտան Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը այս մրցաշարում հանդես եկավ 71 կգ քաշային կարգում, և, տանելով 4 հաղթանակ ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Վստահ ելույթ ունեցավ նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով հաղթեց իր բոլոր 3 գոտեմարտերում և նույնպես ոսկե մեդալ նվաճեց:
Նշենք, որ մեր երկու ըմբիշները մրցակիցներին ոչ մի միավոր չտվեցին իրենց գոտեմարտերում: Հիշեցնենք նաև, որ երեկ հաղթող էր ճանաչվել նաև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը արժանացել էր արծաթե մեդալի: