▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ և լարված իրավիճակ ԱԺ–ում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին անվտանգության աշխատակիցները դուրս հանեցին հանձնաժողովի դահլիճից

Միջադեպ և լարված իրավիճակ ԱԺ–ում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին անվտանգության աշխատակիցները դուրս հանեցին հանձնաժողովի դահլիճից. Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրողներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Նրանց մուտքը խորհրդարան արգելել էր Ալեն Սիմոնյանը, սակայն լրագրողներին այսօր անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Բայց նրանց նաև արգելեցին մտնել Մանուկյանի սենյակ։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջեց լրագրողներին դուրս գալ։ Ի պաշտպանություն լրագրողների հանդես եկավ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее