hetq.am-ը գրում է, որ այսօր երեկոյան Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»:
Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:
Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գևորգի մորը տեղափոխել է հիվանդանոց՝ աչքի պատռվածքով:
Ոստիկանները Գևորգին ուղեկցել են Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
«Հետք»-ը նաև գրում է, որ Հյուիսային պողոտայում հերթապահող ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»: