▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ` Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում

Yerkir.am-ի   հաղորդմամբ, այսօր  արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ  ընդհանուր իրավասության դատարանում:

 Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց  գործով նիստի ընթացքում ամբաստանյալ  Արթուր Պետրոսյանի մայրը`  տիկին Լալան, պլաստիկ շիշ շպրտեց  մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում սկսվեց: Կարգազանց կնոջը հանգստացնելու և դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք պահանջվեց:

 Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում  Արթուր Պետրոսյանի  համար պահանջել էր  15, իսկ նրա կնոջ` Ալլա  Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում: 

Ըստ մեղադրանքի`  Արթուր Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ, Ալբերտ Հարությունի Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Վիլիկի Քերոբյանից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, իսկ 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Գեորգիի Մախովայի օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, քննությամբ դեռևս չպարզված անձանցից՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։ Բացի այդ, կրկին իրացնելու նպատակով 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։ 

 Իսկ Արթուր Պետրոսյանի կինը մեղադրվում  է  հանցագործությանը միջամտելու մեջ:

 

Մանրամասները`տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее