▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել. Արայիկ Հարությունյան

«Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական ​​հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսատանը, Չինաստանը, Բելառուսը: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:



➡️Ելույթս` Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը»,-գրել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее