▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինասի որմնանկարը կտեղադրվի Սամվել Ալեքսանյանի առևտրի կենտրոնում

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Մինաս Ավետիսյանի ՝ նախկինում Գյումրու քանդված «Օմեգա» գործարանում պահվող «Գիշեր» որմնանկարը կվերականգնվի և շուտով կտեղափոխվի Երևան։ Իսկ որմնանկարը կվերականգնի իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինին, ով սեպտեմբերի 17֊-ին կժամանի Հայաստան:

Նշենք, որ նկարի վերականգնման գործընթացի հովանավորը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» հկ-ն է, որը մինչ այս պահը տրամադրել է մոտ 20 մլն դրամ։

Հավելենք, որ Մինասի «Գիշերը» վերականգնումից հետո կտեղադրվի Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Արմենիա մեգա մոլ» առևտրի կենտրոնում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее