▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ արաբական 4 երկրներ խզում են կապերը Քաթարի հետ, Հայաստանը նոր է սկսում

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ էմիրությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Այս մասին փոխանցում է BBC-ն:

Ըստ այս երկրների իշխանությունների` Քաթարը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում է, ավելին` պնդում են, որ տվյալ երկիրն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։

Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական «SPA» գործակալության` Էր-Ռիադը փակել է բոլոր սահմանները Քաթարի հետ, դադարեցրել է ցամաքային, ծովային և օդային հաղորդակցությունը։

Եգիպտոսի ԱԳՆ-ի փոխանցմամբ` իրենք վարվել են նույն ձևով:

Հավելենք, որ ԱՄԷ իշխանությունները Քաթարի դիվանագետներին 48 ժամ են տվել, որպեսզի նրանք լքեն երկիրը։

Այս առիթով քաղաթագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արաբական աշխարհ կռիվ է ընկել

Դեռ ամեն ինչ սկսվել է դիվանագիտական հարաբերություններ խզելուց։ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները արդեն իսկ խզել է Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Պատճառը Քաթարի կողմից տեռորիստներին հովանավորելու մեղադրանքն է։ Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություն չկա։ Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփը նոր է զինում Սաուդյան բանակը և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսպիսի զարգացումը, իհարկե ԱՄՆ-ին նման հնարավորություն չի տալու»։

Նշենք, որ մինչ մյուս երկրները խզում են կապերը Քաթարի հետ, Հայաստանը դեռ նոր է  սկսում գործնական հարաբերություններ ձևոավորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее