▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև 2026-ի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»․ Ալիև

«Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»,- այս մասին Աստանայում ընթացող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, «պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ է սկսել այդ տարածքներում, և այդ նպատակով բյուջեից արդեն ծախսվել է 7 մլրդ դոլար»։

Թարմացված․ Աստանայում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ իր պարտավորությունները։ Կարևոր է նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее