▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև հիմա պատերազմում զոհվածների անուններով վարկերը ծնողները փակում են». Գեղամ Նազարյան

«Տեղեկություններ ունեմ, որ մինչև հիմա պատերազմում զոհվածների ծնողները նրանց անուններով վարկեր են մարում: ԿԲ-ն չի՞ կարող բանկերին պարտադրել՝ հարցը կարգավորել: Ցավ է պատճառում մարդուն, որ զանգում, ասում են՝ այսինչ այսինչյանը պետք է այսինչ օրը վարկը փակի»,- 2022թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԿԲ նախագահին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Մարտին Գալստյանը տվյալներ խնդրեց՝ հավելելով, որ վերջին 2 տարիներին 3 մլրդ դրամի վարկ է ներվել. «Եթե կան բացառիկ դեպքեր, խնդրում եմ՝ չդարձնել ընդհանուրի մաս. բացառիկ դեպքին առանձնակի լուծում կտանք»,- նշեց ԿԲ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее