Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է և որ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:
«Սահմանադրական Դատարանը չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,-նշել է Սահմանդրական Դարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ լրատվամիջոցներին այս առիթով, մասնավորապես, ասել էր. ապա հավելել է.
« Ես հասկանում եմ իհարկե, որ իմ մեկնաբանությունը շատերի դուրը չի գա, բայց այնուամենայնիվ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը շարունակելու են գործել, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, ում դուրը ոչ»: