Առաջիկա ամիսներին մոտ 1,5 միլիարդ դրամ (ավելի քան 3 միլիոն դոլար) կվերադարձվի երկրի բյուջե: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նրա խոսքով` այդ գումարները կվերադարձվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցերում», «Հայաստան-սփյուռք» ՊՈԱԿ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում։
Ըստ Դավիթ Սանասարյանի՝ այդ կառույցների ղեկավարները համաձայնել են փոխհատուցել պետությանը հասցված վնասը։
Հավելենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ անցած 100 օրերի ընթացքում ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրակայաններ» ՓԲԸ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ» ընկերությունում, «Հայաստան-սփյուռք» ՊՈԱԿ-ում և Հայաստանի ագրարային համալսարանում։


