Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիգործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունը, որ իր ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
- Ինչու՞ նոր պայմանագիր կնքենք, եթե ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 2017թ.-ին: Մենք դեռ ժամանակ ունենք մտածելու ապագայի մասին,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը», ընդ որում, ինքը` ֆուտբոլիստը, մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ «Բորուսսիայում»: