▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինսկի խմբի համանախագահները՝ հակահայ զեկույցների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարություն են տարածել: Հայտարարությամբ նրանք ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ գործադրվող ջանքերը և պատրաստ են աշխատել նրանց հետ, ովքեր կողմ են հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) առաջիկայում կարող է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը, հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում  քվեարկության է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее