▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ-ի հրաժարականի պատճառը սահմանադրական հանրաքվե՞ն է եղել

«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում մեծ տագանապ է ներշնչում: Մենք տեսանք, թե ինչպես կեղծված սահմանադրական հանրաքվեի հետևանքով մարդու իրավունքների իրավիճակը դարձավ աղետալի»,-«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ճակատի անդամ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ աննախադեպ համարելով նաև ՄԻՊ հրաժարականը.

«ՄԻՊ-ը պետք է օբյեկտիվ գնահատական տար սահմանադրական հանրաքվեին, բիրտ կեղծարարությանը, ուստի, հասկանալով, որ չի կարող դեմ գնալ իր մասնագիտական, քաղաքացիական խղճին՝ հրաժարական տվեց»,-նկատեց Քաղաքագետների միության նախագահը:

Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ  նաև հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում գումարվող հերթական նստաշրջանին, որտեղ քննարկվելու են  երկու հակահայկական զեկույցներ՝ հայտարարելով, որ այդ նստաշրջանին ընդառաջ «Նոր Հայաստան»-ը պահանջ ունի իշխանություններին.

«Մենք չէինք ցանկանա ծանրաբեռնել այդ իրավիճակը, այդ իսկ պատճառով դիմում ենք իշխանություններին՝ 5 օրվա ընթացքում քննարկել և լուծել Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը՝ կատարելով «Human Rights Watch»-ի պահանջը»,-ասաց նա:

Անի Կարապետյան

հունվարի 25-ին ԵԽ ԽՎ-ում մեկնարկելու է ձմեռային նստաշրջանը, որտեղ քննարկվելու են նաև երկու հակահայկական զեկույցներ: Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ նստաշրջանին ընդառաջ՝ «Նոր Հայաստանը» պահանջ ունի իշխանություններին:
«Մենք չէինք ցանկանա ծանրաբեռնել այդ իրավիճակը, այդ իսկ պատճառով դիմում ենք իշխանություններին, որ 5 օրվա ընթացքում քննարկեն և լուծեն Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը՝ կատարելով «Human Rights Watch»-ի պահանջը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее