«Իրավունք» թերթը գրում է. «ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործով առաջիկայում լուրջ շրջադարձեր են սպասվում, որի արդյունքում Շուշին հանձնելու մեջ կասկածյալների ցանկը կլայնանա: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Շուշիի գործով անցնի նաեւ Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, վերջիններից մեկն է, ով լքել է բերդաքաղաքը:
Ընդ որում, «չար լեզուները» շշնջում են, որ Արզումանյանը որոշել է չխնայել իր վաղեմի մարտական ընկերներից եւ ոչ մեկին, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ում հանդեպ ամենաշատն է «լցված» Արզումանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում