▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար։ Բայց եթե Մինասյանը խոհանոցից քաղաքական տեքստեր է հրապարակում, ուրիշները խոհարարությամբ են զբաղվում՝ բառի բուն իմաստով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի ֆեյսբուքյան էջը ողողված է «Ինչ եփել այսօր» կամ՝ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» ձեւաչափի տեսանյութերով, որտեղ նա իր խոհարարական շնորհքն է ցուցադրում՝ ինչպես պատրաստել «համով, օգտակար ֆրեշ», կամ՝ «առավոտյան ձվածեղ՝ ավոկադոյով»։ Սա տարակուսանքի ու հումորի տեղիք է տվել Բեքմեզյանի գործընկերների շրջանում։ Փաստորեն, ամեն մեկի մոտ նոր-հայաստանյան «խենթանոցը» տարբեր կերպ է դրսեւորվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее