▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Միքայել Թումասյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ Որոշման մեջ ասված է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 

1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ 

 

 

 

 

 

 

 

 

 

2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի,  համարվում են դադարած  2018թ. հոկտեմբերի 27-ից:

Միքայել Թումասյանն ավարտել է Երևանի Ճարտարպետաշինարարական համալսարանը: Վերջինս թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է: Ղեկավարել է ՔՊ-ի Դավթաշեն վարչական շրջանի շտաբը, ընտրությունների ընթացքում հանդես է եկել «Իմ քայլը» դաշինքում՝ վայելելով բնակիչների հարգանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее