▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Mirror. Մխիթարյանի մասնակցությունը «Սթոք Սիթիի» հետ խաղին կասկածի տակ է

vivaronews.am-ը գրում է. Ինչպես տեղեկացնում է բրիտանական Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Լյուկ Շոուի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը կիրակի օրը կայանալիք ԱՊԼ-ի «Սթոք Սիթիի» հետ խաղին դեռ կասկածի տակ է:

Անգլիացի ֆուտբոլիստը դեռ չի ապաքինվել է ստացած վնասվածքից հետո և դեռ չի մարզվում ընդհանուր խմբում: Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանին, ապա հայ ֆուտբոլիստը արդեն միացել է իր խաղընկերներին: Սակայն Հենրիխը դեռ մի քանի թեստ պետք է անցնի, որից հետո պարզ կդառնա, կկարողանա վերջինս մասնակցել «Սթոքի» հետ խաղին, թե ոչ:

Իր հերթին ITV-ն գրում է, որ Մխիթարյանը լինելու է «Սթոք Սիթիի» դեմ խաղի հայտացուցակում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее