▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշել Օբաման թողարկելու է հիփ-հոփ ալբոմ

Միշել Օբաման շարունակում է պայքարել երեխաների ճարպակալման դեմ:ԱՄՆ-ի առաջին տիկինը հատուկ այդ նպատակով իրականացնում  է ազգային լայնամասշտաբ քարոզարշավ `« Let's Move»/ «Եկ շարժվենք» /:

Ճարպակալման դեմ պայքարի հերթական փուլը  հիփ-հոփ ոճի երաժշտական ալբոմի թողարկումն է: Ալբոմում ընդգրկվելու է 19 ստեղծագործություն, որոնցից 10-ի համար կնկարահանվեն տեսահոլովակներ Միշել Օբվամայի մասնակցությամբ: Այն կթողարկվի սեպտեմբերի 30-ին:Այս մասին տեղեկացնում է loveradio.ru-ն:

«Առողջարար» ալբոմի սինգլ է դարձել  «Everybody» երգը: Տեսահոլովակի նկարահամանը ամերիկյան աստղերի հետ միասին մասնակցել է նաև Միշել Օբաման` կոչ անելով երեխաներին շարժվել  հիփ-հոփի կրակոտ ռիթմի ներքո և վարել առողջ ապրելակերպ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее