Նախկինում Կարեն Կարապետյանի օգնական, իրավաբան Արամ Վարդավանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես շատերդ տեղյակ եք, հուլիս ամսից զբաղվում եմ մասնագիտական՝ փաստաբանական գործունեությամբ և հանդիսանում եմ J-P (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենը: Ինչպես նախկինում, այժմ էլ միշտ փորձում եմ հասարակական և իրավական բնույթի հարցերում օժանդակել մարդկանց՝ մասնագիտական խորհրդատվությամբ:

Քաղաքական հարցերի չեմ անդրադարձել և չեմ անդրադառնում: Սակայն պարզվում է, որ ներման ինստիտուտի թերությունների, տուժողների շահերի մասին խոսելը, այսօր տեղի ունեցած իրազեկման ակցիային իրավաբան գործընկերներիս հետ մասնակցելը «այլևս միտինգավոր» դառնալ է:
Սիրելիներս ես «միտինգավոր» չեմ եղել և չեմ պատրաստվում լինել: Մարդկանց իրավունքների պաշտպանությանը օժանդակել եմ 8 տարի տարբեր կարգավիճակներով և շարունակելու եմ օժանդակել: Ըմբռնումով եմ մոտենում նման հրապարակումներին, ուղղակի անհասկանալի է, որ չի հրապարկվում, չի էլ կարևորվում թե ինչ եմ ասել, ինչ խնդիր եմ նկատել, ինչպես եմ վերլուծել…ինչևէ…»:


