vivaronews.am-ը գրում է. Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կրկին մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով 7-րդ տուրի հանդիպումները: Հայ շախմատասերների ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի սկզբունքային մրցախաղն էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: 40-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մրցաշարում Արոնյանի հաշվին գրանցված 6-րդ ոչ-ոքին էր:
7-րդ տուրի մյուս պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ.
Անիշ Գիրի-Վլադիմիր Կրամնիկ` 0,5:0,5
Լի Չաո-Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5
Վիշվանաթան Անանդ-Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5
Բորիս Գելֆանդ-Եվգենի Տոմաշևսկի՝ 0,5:0,5
7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
1.Յան Նեպոմնյաշչի` 5
2.Անիշ Գիրի` 4,5
3-5. Վլադիմիր Կրամնիկ, Լևոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ` 4-ական
6-7.Պյոտր Սվիդլեր, Լի Չաո` 3,5-ական
8.Շահրիյար Մամեդյարով` 3
9.Եվգենի Տոմաշևսկի` 2,5
10.Բորիս Գելֆանդ` 1
Վաղը կայանալիք 8-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը.
Լևոն Արոնյան-Լի Չաո
Վլադիմիր Կրամնիկ-Եվգենի Տոմաշևսկի
Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ
Յան Նեպոմնյաշչի-Վիշվանաթան Անանդ
Անիշ Գիրի-Շահրիյար Մամեդյարով