vivaronews.am-ը գրում է. Մոսկվայում այսօր ընթանում է Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սևերով մրցում էր մրցաշարի առաջատարներից մեկի՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:
43-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ վաստակելով 2 միավոր:
5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են: