▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկրտիչ (Մայք) Քազանճյանը կհուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում

Տեղեկացրել ենք, որ փետրվարի 3-ին, 63 տարեկանում կյանքից հեռացել է  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի մարտիկ Մկրտիչ (Մայք) Քազանճյանը:

Մկրտիչ (Մայք) Քազանճյանը կհուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում: 

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ փետրվարի 7-ին, 18.00-ին, վերջին հրաժեշտը՝ նույն վայրում՝ փետրվարի 8-ին, 12.00-ին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 Մկրտիչ (Մայք) Քազանճյանը  ծնվել է 1956 թվականին, Այնճարում, Լիբանան:

1975 թ.-ին ուրույն  մասնակցութիւն է ունեցել Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվել է, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվել Ֆրանսիա: 

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ), և նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվեցին  ազգային ցավով տառապող երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց  Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:

1994 թ.-ին նա տեղափոխվել է Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее