▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄՄ-ին անդամակցման ճանապարհային քարտեզը պատրաստ է. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը պատրաստ է, երեքշաբթի Երևանում տեղի ունեցած «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

«Արդեն մշակված է «ճանապարհային քարտեզի» նախագիծը. աշխատանքային խումբը դեկտեմբերի 11-12-ին պիտի վերջնական քննարկի և եզրակացություն տա, թե ինչ խնդիրներ կան լուծված, չլուծված։ Դեկտեմբերի 12-ից հետո աշխատանքային խումբը կվերադառնա, և մենք ամբողջական պատկեր կունենանք ճանապարհային քարտեզի վերաբերյալ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

«Ազատության» հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մանրամասնել է, որ չորս երկրների փորձագետների կողմից Հայաստանի «ճանապարհային քարտեզի» քննարկումից հետո միայն պարզ կլինի, թե արդյոք Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, և Հայաստանի ղեկավարների կողմից փաստաթուղթը հաստատվելու է դեկտեմբերին, թե՝ ոչ:

Նախկինում նշվում էր, որ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք Մաքսային միության անդամ երկրների և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» ներկայացվելու է հաստատման:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее