Անկախ ներկա եւ նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ հարգարժան երկրորդ նախագահի կարծիքից, Մաքսային միություն մտնելու հարցում Հայաստանի 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարված դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Այս մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:
Ըստ Շարմազանովի` այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է: «Մենք հարգում ենք քաղաքական բոլոր շրջանակների կարծիքն այս հարցում, սակայն երկրի իշխանություններն արդեն որոշում կայացրել են»: Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից: