▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլդովայի վերջին հանդիպումից հետո ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում․ Բորել

Մոլդովայում կայացած վերջին հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Այդ մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանի իր ելույթում․

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Բայց ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի վերջնական իրավիճակը։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը միանշանակ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի տեղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սա աննախադեպ է։ 

«Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,- նշել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее