Իտալացի հնագետներն այսօր պատրաստվում են բացել 15-րդ դարում Ֆլորենցիայում ապրած ոմն Լիզա Գերարդինիի դագաղը։ Պատմաբանները համոզված են, որ հենց այս կինն է պատկերված հանճարեղ վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ,
երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։
Գերարդինիների տոհմական դամբարանում իրականացվելիք աշխատանքները կարող են լույս սփռել Վերածննդի դարաշրջանի գլխավոր գաղտնիքներից մեկի վրա։
Այս կնոջ գերեզմանը հենց այնպես չեն բացել:Նշվում է, որ մեզ են հասել բազմաթիվ գրություններ, որոնցում ասվում է, որ հենց այս կինն է եղել հանրահայտ կտավի բնորդուհին։ Բացի այդ, նա ապրել է դա Վինչիի տնից ոչ հեռու.փոխանցում է vesti.ru-ն: