Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղում է:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, երեքշաբթի Ստեփանակերտում նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու նշել, որ Արցախում շատ են Մոնսերատ Կաբալիեի արվեստի երկրպագուները:
Բակո Սահակյանը նաև ասել է, որ արվեստի հայտնի գործիչների հետ համագործակցությունն իր զգալի ազդեցությունն է ունենալու Լեռնային ղարաբաղի մշակույթի զարգացման վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ մենահամերգ է ունենալու Երևանում: