▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնսերատ Կաբալյեն, Քերոլայն Քոքսը և այլք` մի ցուցակում. Ադրբեջանի «սև ցուցակը»

Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել է իր «սև» ցուցակը, որի մեջ մտնում են այն անձինք, ովքեր անցանկալի են համարվում Ադրբեջանում:

Ադրբեջանական  contact.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ  ցուցակում ընդգրկված են ԼՂՀ այցելած շուրջ   335 մարդ, որոնց մեջ են տասնյակ պատգամավորներ Գերմանիայից, Սլովակիայից, Իրանից, Ռուսաստանից,Ավստրալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրրիտանիայից:  Ինչպես  նաև քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, դերասաններ:

Անցանկալի անձանց թվում են հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոն,  Մոնսերատ Կաբալիեն, Ալբանոն և  այլք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее