▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք

Monte Melkonian Cyber Army-ն Քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ կոտրել է ադրբեջանական 21 կայք։

 

Այս մասին տեղեկացվել է ֆեյսբուքյան Monte Melkonian Cyber Army-ի էջում։

 «Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- նշված է գրառման մեջ, որտեղ ներկայացվոլեն կոտրված ադրբեջանական կայքերը:

Գրառման մեջ նաև նշվել է. «Մենք չենք մոռանում մենք չենք ներում... Մենք միշտ պատրաստ ենք հարձակման և հետևում ենք թշնամու բոլոր քայլերին

հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ Ձեզ, մեր ՀԵՐՈՍՆԵՐ»։ 

Գրառմանը կցված է լուսանկար, որտեղ պատկերված է կոտրված ադրբեջանական կայքը՝ Քառօրյա պատերազմի հերոսներին ներկայացնող տեսանյութով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее