vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զգուշացրել է թիմի ավագ Ուեյն Ռունիին, որ չի պատրաստվում երաշխավորել նրա տեղը մեկնարկային կազմում, կապված Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի հետ:
Վերջին շաբաթների ընթացքում հայ ֆուտբոլիստը արդեն սկսել էր ամրապնդել իր տեղը անգլիական գրանդի մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել «Կրիստալ Փելասի» և «Վեսթ Բրոմվիչի» դեմ հանդիպումները:
«Ռունի, Ռեշֆորդ, Լինգարդ, Էշլի Յանգ, Մեմֆիս Դեպայ, այս դիրքում մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, բայց դժվար է ընտրություն կատարել: Խնդիրը նրանում է, որ Մխիթարյանն այնքան լավ էր խաղում, իսկ հիմա նա չկա:»
Մխիթարյանը հանգիստ էր, նա լուռ շարունակում էր աշխատել և սպասում էր իր շանսին և վերջապես հիանալի սկսել էր խաղալ: Հույս ունեմ, որ նա շուտ կվերադառնա»,- ասել է Մոուրինյոն: