vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ընտրած տակտիկան և խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վնասվածքի պատճառով 1 ամսից ավել է խաղադաշտում չի հայտնվել:
«Իրավիճակը այսպիսին է, մենք այժմ խաղում են Լինգարդի, Մատայի և Մարսիալի հետ: Ես Էյնշտեյնը չեմ ՝ չգիտեմ այնպիսի տակտիկա, որտեղ միառժամանակ կարող են խաղալ 4 վինգերներ:
Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի հավաքի լավ մարզավիճակ ՝ բարձր մակարդակի վրա ֆուտբոլ ցուցադրելու համար: Հիմա ունենալով նրան ռեզերվում և խաղադաշտ դուրս բերել 15-20 րոպե, կարծում եմ, դա ավելի լավ է նրա համար, որպեսզի նա աշխատի և սպասի իր շանսին: Դա կլինի շատ շուտով»,- ասել է Մոուրինյոն: