vivaronews.am-ը գրում է. Ժոզե Մոուրինյոն «Սուոնսիի» դեմ խաղից հետո հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները պետք է անգամ զոհաբերության պատրաստ լինեն թիմի համար:
«Սմոլինգն զգում էր, որ պատրաստ չէ խաղին 100 տոկոսով, իսկ Շոուն այդ առավոտ ինձ ասաց, որ պատրաստ չէ խաղին. մենք ստիպված էինք փոփոխություններ կատարել պաշտպանությունում:
Բլինդը ևս խնդիրներ ուներ, սակայն նա ասաց, որ պատրաստ է պահեստային նստել ու անհրաժեշտության դեպքում խաղադաշտ դուրս գալ: Մարդիկ, ովքեր այստեղ են, այն մարդիկ են, որոնց ես վստահում եմ կարևոր խաղերը:
Ցանկացած մարզաձևում երբեմն լինում է, որ դուք պետք է խաղաք՝ չլինելով 100 տոկոսով պատրաստ: Ընկերներիցս մեկը, որը թենիսիստ է, ինձ մի անգամ ասաց, որ խաղն ավելի լավ է հասկանում, երբ ցավ է զգում:
Համարձակների ու նրանց միջև, որոնց համար թեթև ցավն անգամ կարևոր է, մեծ տարբերություն կա: Երբ ես զրուցում եմ այս թիմի մի շարք մեծ խաղացողների հետ, նրանք ասում են, որ պատրաստ են խաղալ, թեև 100 տոկոսով պատրաստ չեն: Թիմի համար պետք է պատրաստ լինել ամեն ինչի. հենց այսպես եմ ես պատկերացնում:
Ֆուտբոլիստները պետք է փոխվե՞ն ինձ մոտ խաղալու համար… Իհա՛րկե, պետք է փոխվեն, սակայն ավելի շատ դա պետք է անեն «Յունայթեդում» խաղալու համար»,- The Guardian-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը: