vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ուոտֆորդի» հետ խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի ունիվերսալության մասին։
«Ես կարող եմ օգտագործել նրան (Մխիթարյանին՝ խմբ.) ցանկացած դիրքում, որտեղ որ պետք լինի։ Ես նրան օգտագործել եմ որպես ձախ եզրային պաշտպան։ Նա պատրաստ է, նա հոգեբանորեն փոխվել է, նա որպես ֆուտբոլիստ նույնն է, բայց մոտեցումն ու տրամադրվածությունն այլ է։ Նա պատրաստ է խաղալ մեզ համար։
Եվ այն, ինչ մենք արեցինք նախորդ հանգստյան օրերին, պետք է անենք էլի, էլի ու էլի։ Սկսել որոշակի համակարգով, փորձել անակնկալի բերել մրցակցին, թիմը պետք է պատրաստ լինի նահանջել ու փոխել խաղաոճը խաղի ընթացքում։
Դու կարող ես անել այս ամենը հասունության շնորհիվ, ֆուտբոլիստների անցկացրած ժամանակի, կատարած աշխատանքի և գիտելիքների շնորհիվ։ Ես այլևս ֆուտբոլիստներին փոփոխելու կարիք չունեմ, ես հիմա կարող եմ միայն նրանց դերերը փոխել»,-ասել է Մոուրինյոն։
Անգլիայի Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուոտֆորդ» հանդիպումը ԱՅՍՏԵՂ