vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով այն մասին, թե ինչու Անտոնի Մարսիալը չմասնակցեց «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը, ընդգծել է, որ ֆուտբոլիստը պատրաստ էր, սակայն մասնագետը ցանկանում էր հնարավորություն տալ Հենրիխ Մխիթարյանին:
«Մարսիալը պատրաստ էր. նա կարող էր մասնակցել խաղին, սակայն ես չէի կարող ընտրել 12 ֆուտբոլիստ կամ 19-ից 20 պահեստային ֆուտբոլիստ: Մենք ուզում էինք տեսնել Մխիթարյանին: Ես էլ էի դա ուզում: Չեմ կարող բոլոր ֆուտբոլիստներին միանգամից հնարավորություն տալ: Անտոնին խաղաց «Արսենալի» դեմ. Հենրիխի ժամանակն էր»,- Goal-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը: