vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմեիեր լիգայի 16-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:
«Շոուն, Մխիթարյանը և Բային վաղը չեն կարողանա խաղալ: Բայիի վնասվածքը այնքան լուրջ չէ, որքան մենք կարծում էինք: Իսկ Սմոլինգը շարք է վերադառնում»,-ասել է պորտուգալացին:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա դեկտեմբերի 26-ին կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմի» դեմ միակ և հաղթական գնդակը խփելուց հետո, ստացավ կրնկի վնասվածք և ստիպված եղավ լքել խաղադաշտը պատգարակի վրա: