vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Զարյայի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի հայտացուցակից:
«Հենրիխ Մխիթարյանը մարզվում է, բայց վաղը չի մասնակցի «Զարյայի» դեմ հանդիպմանը, քանի որ նա լիովին չի ապաքինվել վնասվածքից»,-ասել է պորտուգալացին:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը ասել է, որ Զլատան Իբրահիմովիչը ,Ուեյն Ռունին, Անտոնի Մարսիյալը կօգնեն թիմին Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի տնային հանդիպմանը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ 23:05-ին: