vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, պատասխանելով թիմի հարձակվող Անտոնի Մարսիալի խնդիրների մասին, օրինակ է բերել Հենրիխ Մխիթարյանին:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ է: Ընթացիկ մրցաշրջանում ես ավելի լուրջ իրավիճակում էի հայտնվել, քանի Մարսիալի հետ խնդիրը, դա Մխիթարյանն էր: Հենրիխը շատ բաց էր իրեն պահում և վերջապես հասկացավ իմ և իր նախկին մարզչի միջև տարբերությունը, որի հետ նա աշխատում էր:
ԱՊԼ-ի պահանջները տարբերվում են Ուկրաինայի, Գերմանիայի լիգաներից: Այստեղ այլ փիլիսոփայություն է: Նա շատ էր աշխատում: Չէր խաղում, բայց շատ աշխատում էր, որպեսզի հասնի բավարար մակարդակի»,- ասել է Մոուրինյոն: