«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, որը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ չէր կարողանում հարմարվել թիմին ու տեղ գտնել մեկնարկային կազմում:
«Այն ճանապարհը, որ Մխիթարյանն ընտրեց խնդիրը լուծելու համար, քիչ ֆուտբոլիստներ են ընտրում: Նա հասկացավ, որ այդ իրականությանը չի կարող հարմարվել:
Նա պետք է հարմարվեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, թե՛ մրցունակության առումով: Մխիթարյանն իր մարմինը պետք է հարմարեցներ ֆիզիկական այսպիսի ինտենսիվությանը, կարճ ժամանակահատվածում վերականգնվելուն»,- Daily Star-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը: