vivaronews.am-ը գրում է. Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Սենտ Էթյենի» դեմ պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Լյուկ Շոուի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ ընդգծելով 28-ամյա հայ կիսապաշտպանի աշխատասիրությունը:
«Շոուն ունի որակներ, որ ես շատ եմ հավանում, սակայն այլ բան է որակներ ունենալը, մեկ այլ բան է խաղադաշտում ցուցադրելն այն որակները, որ ես եմ ցանկանում տեսնել: Նա պետք է շարունակի աշխատել, ինչպես Մխիթարյանն արեց երկար ժամանակ»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը: