vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի լիգայի գավաթի «Հալ Սիթիի» դեմ (2-0) կիսաեզրափակիչ խաղից հետո պատմել է, որ ակումբի ղեկավարությունը փող է խնայելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի կարողանա ավելի «շքեղ» ձեռքբերումներ անել ամռանը:
«Ես համոզված եմ, որ ձմեռային պատուհանի ընթացքում մենք լինելու ենք ոչ թե գնորդները, այլ վաճառողները: Մենք ցանկանում ենք գումար խնայել, որպեսզի «պայթեցնենք» տրասֆերային պատուհանը ամռանը, ինչպես եղավ 2016-ին, երբ ձեռք բերեցինք 4 ֆուտբոլիստի տրանսֆերը»,-ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Կամիր սատանաների» հետաքրքրությունների դիտակետում է գտնվում Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: