Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը վերահսկում է Մոսկվա-Երևան չվերթի ուղևորների իրավունքների պահպանումը, որի մեկնումը հետաձգվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Այս մասին հաղորդում է SHOT telegram-յան ալիքը։
Տեղեկության համաձայն՝ ավելի քան 200 ուղևոր մեկ օրով մնացել է Վնուկովոյում։
UTair ավիաընկերության չվերթը պետք է մեկներ 21:40-ին, սակայն ինքնաթիռի խափանման պատճառով թռիչքը հետաձգվել է հինգ անգամ:
«Չվերթի համար գրանցվել է 238 ուղևոր։ Ավիաընկերության տեղեկատվության համաձայն՝ սպասման ժամանակահատվածի համար ուղևորներին տրամադրվել են խմիչք և սնունդ», – հստակեցրել են դատախազությունից։
Գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ուշադիր հետևել ուղևորների իրավունքների պահպանմանը։