▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայի ադրբեջանական համայնքի նախագահի հանձնարարությամբ Երևան է գործուղվել սադրիչների խումբ»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավաստի աղբյուրներից ինձ տեղեկացրել են, որ Մոսկվայում ադրբեջանական համայնքի նախագահ, ազգությամբ լեռնային հրեա և մոսկովյան մթերային շուկաների տիրակալ միլիարդատեր օլիգարխ Գոդ Սեմեոնովիչ Նիսանովի հանձնարարությամբ Երևան է գործուղվել սադրիչների խումբ, որի նպատակն է խուլիգանական հարձակումներով Երևանի փողոցային առևտրականների վրա հակառուսական տրամադրություններ և ռուսաստանցիների նկատմամբ հակակրանք հրահրել, ինչը հետո հնարավոր կլինի օգտագործել Մոսկվայում հայերի նկատմամբ, իբր, պատասխան ճնշումներ բանեցնելու և Մոսկվայից քշելու համար։
ՀՀ ԱԱԾ-ն այս օպերացիան չի կարողացել կանխել և դրանով հարվածի տակ է դրել ռուսաստանաբնակ հայության անվտանգությունը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее