▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները։ Պատճառն  անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է։ Տեսանյութում երևում են դեպի Երևան չվերթի սպասող քաղաքացիները, որոնք վրդովված են ժամեր տևող ուշացումից, ջրի և սննդի պակասից:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից էլ տեղեկանում ենք, որ Մոսկվայից, Միներալնիե Վոդից եկող և Մոսկվա, Միներալնիե Վոդի թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ 134 չվերթ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»: Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее