▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայի շուկայում թույլ չեն տալիս, որ ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին


     Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք և առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
     Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են և մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։
     Սիրելիներս, սա և պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
     Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի և գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:
     Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որևէ սադրանք չի հաջողելու։
     Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее