▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում կրակել են հայերի վրա. 3 հոգի հիվանդանոցում են

galatv.am-ը,  վկայակոչելով lifenews.ru-ին, գրում է, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը:

Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին:

Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում: Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել: Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

 

Տեսանյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее