«Մուսուլման եղբայրներ» շարժումը պահանջել է ստիպել հայերին ազատել Արցախի տարածքը: Այս մասին հայտարարել է շարժման անդամ Թարիք ալ-Սուվայդան՝ «Արաբական երկրները՝ վերջին բարեփոխումներից հետո. սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացներ» միջազգային գիտաժողովի ժամանակ: Haqqin.az-ի փախանցմամբ՝ նա մասնավորապես ասել է.
«Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճողական քաղաքականությունից: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի: Բնականաբար, հակամարտության կարգավորման լավագույն եղանակը խաղաղ բանակացություններն են, սակայն եթե դրանք արդյունք չտան, Ադրբեջանը իրավունք ունի «ազատագրել» իր հողերը՝ ցանկացած եղանակով»:
Նշենք, որ Թարիք ալ-Սուվայդան, այնուամենայնիվ շեշտել է, որ արտահայտում է «Մուսուլման եղբայրներ»-ի, ոչ թե Քուվեյթի պաշտոնական դիրքորոշումը: